Tears in Heaven

«Tears in Heaven»
Էրիկ Կլեպտոնի երգը «Rush» ալբոմից
Թողարկվածհունվար 1992
Ժանրսոֆթ ռոք, ակուստիկ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն4:30
ԼեյբլWarner Bros. Records
ՀեղինակԷրիկ Կլեպտոն և Ուիլ Ջենինգսոն
ԿոմպոզիտորԷրիկ Կլեպտոն[1]
ՊրոդյուսերՌասս Տիտելման

Tears in Heaven, (թարգմանաբար՝ «Արցունքներ երկնքում»), 1992 թ. թողարկված երգ Էրիկ Կլեպտոնի կատարմամբ։

1991 թ. մարտի 20-ին Կլեպտոնի 4-ամյա որդին՝ Քոնորը, ով ապրում էր մոր՝ դերասանուհի Լորա Դել Սանտոյի հետ, մահացավ՝ ընկնելով նյույորքյան երկնաքերի 53-րդ հարկից[2]։ 9 ամիս շարունակ Կլեպտոնը վշտից կուրացած էր. նա չէր ստեղծագործում և ելույթներ ունենում։

Երբ Կլեպտոնը կարողացավ ուշքի գալ վշտից, նրա առաջին աշխատանքը եղավ Ուիլլ Ջենինգսոնի հետ «Help Me Up» (Օգնիր ինձ բարձրանալ) ստեղծագործությունը՝ գրված «Rush» ֆիլմի համար։ Այնուհետև Կլեպտոնն ասաց, որ ցանկանում է երգ գրել որդու մասին, որի համար հարմար տեղ էր գտել ֆիլմում։ Արդեն պատրաստ էր առաջին տունը, և նա խնդրեց Ջենինգսոնին օգնել գրելու տեքստը։ Սկզբում վերջինս հրաժարվեց, քանի որ թեման չափազանց անձնական էր ըստ նրա, սակայն Կլեպտոնը պնդեց իրենը։

Կլեպտոնը բազմիցս է ասել, որ այս երգը օգնել է իրեն հաղթահարել վիշտը։ 2004 թվականից հետո նա այլևս չի կատարել այն (ինչպես նաև «My Father's Eyes» երգը)։

2004 թ. երգը 362-րդն էր «Rolling Stone's» թերթի կողմից կազմված «The 500 Greatest Songs of All Time» (Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը) երգերի վարկանիշային ցանկում[3]։ 1993 թ. ստացել է Գրեմմի մրցանակ[4]։

  1. ISWC-Net
  2. «Tears in heaven». Snopes.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  3. «The RS 500 Greatest Songs of All Time». 2004 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2004 թ․ մարտի 10-ին.
  4. «Billboard». 1993 թ․ մարտի 6.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy